Միջազգային Քաղաքականություն 

Ֆինլանդիան կունենա իր պատմության ամենաերիտասարդ վարչապետը

analitik.am

34-ամյա Սաննա Մարինը կգլխավորի Ֆինլանդիայի կառավարությունը՝ դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը:

Մինչ այս պահը Մարինը զբաղեցնում էր Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը:

Սաննա Մարինը փոխարինելու է Անտի Ռիննեյին, ով հրաժարականի դիմում ներկայացրեց դեկտեմբերի 3-ին: Դրանից հետո հրաժարական տվեց նաև կառավարությունը, որը երկրի նախագահի խնդրանքով աշխատելու է մինչև նոր կառավարության ձևավորումը:

Նույն շարքից