Նախոդկայում ատրճանակով և նռնակով զինված անհայտ տղամարդը 6 միլիոն ռուբլի է հափշտակել Սբերբանկի մասնաճյուղերից մեկից: Այս մասին հայտնում է Newsbox24-ը։
Դիմակավորված տղամարդն անտրճանակով ու նռնակով սպառնացել է բանկի աշխատակցին և գումար պահանջել, ինչից հետո վերցրել է գումարը և փախուստի դիմել:
«Դեպքի վայր են ժամանել քննչական և օպերատիվ խումբը: Դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափերը պարզվում են»,-այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ից:
Նշվում է, որ հանցագործը հետախուզվում է։