Հասարակություն 

Բանակում «գողական» բարքերի համար պատիժն ավելի խիստ պետք է լինի. ՊՆ փոխնախարար

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, խոսելով բանակում «գողական» բարքերի մասին, նշեց, որ առաջնորդ ունենալը, լիդերության գաղափարը լավ է, զինվորը պետք է ունենա մեկին, ում կհավատա ու հետևից կգնա: Այլ հարց է, թե ինչպես է օգտագործվում այդ լիդերությունը:

«Դուք տեսաք, որ ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթի մասին օրենքը: Մենք պնդել ենք, որ զինվորական ծառայության ժամանակ նման դրսևորումները շատ ավելի խիստ պատժվեն, քան՝ քաղաքացիական կյանքում»,-ասաց Բալայանը՝ հավելելով, որ այն, ինչ հիմա կատարվում է բանակում, անհամեմատելի է նրա հետ, ինչ կատարվում էր օրինակ իր ծառայության ժամանակ՝ 20 տարի առաջ:

Փոխնախարարի խոսքերով, դեպքեր են լինում, որ դրսից ինչ-որ անձանց ներգրավվելու փորձեր են արվում հարցերը լուծելու համար, ինչը տեղում շատ խիստ պատժվում է. «Մենք հիմա մի քանի քրեական գործ ունենք դեպքերով, երբ փորձել են դրսից միջամտություն ունենալ»:

Նույն շարքից