Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հավելված

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից