Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Նոր Զելանդիայի Ուայթ կղզում հրաբխային ժայթքում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
#BREAKING: At least one fatality after volcano eruption on New Zealand's White Island - RNZ
pic.twitter.com/wsSPk1Fnoz— I.E.N. (@BreakingIEN) December 9, 2019
Ժայթքման պահին, ըստ վարչապետ Ջասինդա Արդերի, հրաբխի ստորոտում եղել է մոտ 100 մարդ: Արդյունքում մահացել է 5 մարդ, վիրավորվել մոտ 20 մարդ, իսկ 7-ը գտնվում են ծանր վիճակում:
Այս պահի դրությամբ կղզում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվն անհայտ է:
Տեղեկություններ կան, որ նույն օրը 30-38 մարդ ուղևորվել է նավարկության դեպի Ուայթ կղզի և դեռ չեն վերադարձել:
Նոր Զելանդիայի նավարկության ասոցիացիայի գլխավոր գործադիր տնօրենը հույս ունի, որ զբոսաշրջիկներին հաջողվել է խուսափել ժայթքումների աղետալի հետևանքներից:
Посольство Российской Федерации в Новой Зеландии внимательно следит за развитием ситуации в связи с извержением вулкана на о.Уайт (White Island) и находится в непрерывном контакте с новозеландскими властями с целью выяснения обстоятельств трагедии @MID_travel @MID_RF pic.twitter.com/sLhkd8UOyw
— Russian Embassy, NZ (@rusembnz) December 9, 2019
Նոր Զելանդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության երկրորդ քարտուղար Արթուր Զաքաևը հայտնում է, որ տուժածների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան: Դիվանագիտական առաքելությունը վերահսկում է իրավիճակը:
Օքլանդի համալսարանի հրաբխաբան պրոֆեսոր Շեյն Կրոնինը բացատրել է, որ այս տիպի ժայթքումները կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման:
https://twitter.com/FAT_DAN_76/status/1203920917153402881?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1203920917153402881&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1260169%2Fna_ostrovie_v_novoi_zielandii_izvierghaietsia_vulkan_izviestno_o_piati_zhiertvakh_--_vidieo
«Հանկարծակի, անսպասելի ժայթքումները, ինչպիսին եղավ Ուայթ Այլենդ կղզում, կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»,-ասել է նա: