Հասարակություն 

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը այսօր հայտարարել է՝ կհեռանա, եթե Մելիքբեկյանն էլ հեռանա

analitik.am

Սպարտակ Պետրոսյանն իր էջում գրում է.

«ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը այսօր հայտարարել է՝ կհեռանա, եթե Մելիքբեկյանն էլ հեռանա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ տեխնիկական տնօրենը, ով պայմանագիր է ստորագրել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ հետ, ուլտիմատում է առաջադրում հանրությանը։

Մշտապես ժպտացող ու բարի պապիկի կերպարը ստեղծած այս մարդը մոռացել է, որ պայմանագիրը ստորագրել է ոչ թե որեւէ անհատ ձեռներեցի, այլ Հասարակական կազմակերպության հետ, մոռացել է, որ «ազգային ծրագիր» է գրել եւ պետք է «փրկի հայկական ֆուտբոլը»։ Վերջին մեկ տարում աստղաբաշխական աշխատավարձ ստացած անձնավորությունը (այդ լուրը ինչքան ուզում են, ովքեր ուզում են հերքել, միեւնույնն է, ճշմարտությունը բացահայտվելու է մի օր), ում հետ աշխատանքի պայմանները բավական կասկածելի են։ Նա մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ հասցրել է արձակուրդ գնալ, բացակայել Հայաստանից։

Նրա կասկածելի որոշումների շարքում են նրա բերած օգնականների նշանակումները, որոնցից մեկը, ասում են, նրա հետ խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունների մեջ է, իսկ մյուսի կենսագրությունը հայտնի դարձավ նշանակումից ամիսներ անց, այն էլ, ավելի լավ կլիներ՝ չբացահայտել, որպեսզի մարդիկ չիմանային, որ իսպանական 3-4-րդ լիգաներում մարզչի օգնական աշխատած մարդը գլխավորել է հայկական ֆուտբոլի զարգացման ամենակարեւոր օղակներից մեկը՝ Երիտասարդական հավաքականը։

Թեպետ ՀՖՖ փոխնախագահները չափազանց մեծ ինքնավստահությամբ այդ մարդուն տվել են չափազանց մեծ լիազորություններ, դասախոսի գիտելիքներ ունեցող մարդուն նշանակել են Երիտասարդականի մարզիչ, համարձակություն են ունենում հայտարարել, որ Հայաստանի հավաքականը հերթափոխ չունի, հետեւից եկող սերունդ չկա, իսկ ովքեր են այն տղերքը, ովքեր առանց մարզչի կարողացան արժանի պայքար մղել իտալացիների դեմ՝ բացառապես իրենց նվիրվածության, արիության ու համախմբվածության շնորհիվ։

Մելենդեսը մինչեւ հեռանալը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչպես է երիտասարդական հավաքականի փրկիչն ու թիվ մեկ պատասխանատուն նշանակված մարդը, ով իբր թե մեծ պրոֆեսիոնալ է, հրահանգում է եւ/կամ անմիջական մասնակցություն է ունենում ֆուտբոլիստի անձնագիրը «կորցնելու», նրան խաբեությամբ խաղին չհայտավորելու մութ գործերում։

Մելենդեսը նաեւ պետք է պատասխանի՝ ինչպես է ստացվում, որ իր բերած մեծ պրոֆեսիոնալը, ով, իրականում, թեպետ իր պատկառելի տարիքին, ոչնչի չի հասել, օգոստոս ամսին անհետանում է Հայաստանից, չի հետեւում Հայաստանի Առաջին խմբի ու Բարձրագույն խմբի խաղերին, տեղեկացած չէ՝ ովքեր ունեն ֆուտբոլիստներից խաղային պրակտիկա, եւ ովքեր՝ ոչ։

Եվ նման բազմաթիվ խնդիրների մասին ներքին խոհանոցից լսելով՝ հարց է առաջանում, ինչպե՞ս պետք է այս մարդը զարգացնի հայկական ֆուտբոլը, երբ անգամ նրա ամենավստահած օգնականը այդքան էլ հետաքրքրված չէ իր կատարած աշխատանքի արդյունքով, անհրաժեշտությամբ:

Ձեր հեռանալը, հարգելի պարոն Մելենդես, ոչ թե ուլտիմատում է ձեր կողմից, այլ անհրաժեշտություն մեր ֆուտբոլը մութ մարդկանց ձեռքերից ձերբազատելու համար։

ArmSport.am , ոնց հասկանում եմ՝ դուք հետայսու մեջբերում եք հայկական լրագրությունում առկա եւ (չ)առկա բոլոր լրագրողներին, ուզում եմ հրավիրվել ձեր ուշադրությունը նաեւ այս գրառմանը, քանզի այն ձեր կայքում չտեղադրելը կհամարեմ քաղաքական պատվեր, քանի որ չստուգված եւ բազմաթիվ տեխնիկական սխալներով համալրված մանիպուլյացիոն նյութն առանց ստուգումներ իրականացնելու հայկական առաջատար սպորտային կայքում տեղադրելը հարիր չէ ԱրմՍպորտին»։

Նույն շարքից