Հասարակություն 

Նա խոնարհվել է․ Ավստրիայի արտգործնախարարը պատմել է Պուտինի հետ իր պարի մասին

Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսելը պատմել է, թե ինչպես է պարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Կնայսելը նշել է, որ Ռուսաստանի նախագահը տիրապետում է «հին դպրոցի» կանոններին, որը ենթադրում է «քաղաքավարության շատ լավ կանոններ»՝ հավելելով, որ սկզբում Պուտինը խոնարհվել է, դա պարային վարվելակարգում քաղաքավարության նշան է։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ հասարակությունը երկիմաստորեն է ընկալել այդ պարը․ «Ես միայն մեկ բան կարող եմ խորհուրդ տալ. Զբաղեցրեք ձեզ ոչ միայն տեղեկատվությամբ, փաստերով և գրքերով: Դուք չպետք է մոռանաք, որ կյանքում կան այլ բաներ»,-ասել է նա:

Կնայսելը նշել է նաև, որ իր հարսանիքը շատ ուրախ է անցել: Քաղաքական գործիչը նաև ավելացրել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցները նրա համար շատ արժեքավոր են:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից