Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

▶Ծխողները պետք է դառնան «իզգոյ». Իմ քայլի պատգամավորը «պատերազմ» հայտարարեց ծխողներին

analitik.am

 

 

Ես ծխող էի, իսկ հիմա երբեմն ծխում եմ: Խորհրդարանում ծխելու դեմ պայքարի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը. «Երբ ես առաջին անգամ հայտնվեցի օդանավակայանի՝ ծխողների համար նախատեսված  վայրում, ես ինձ զգացի «իզգոյ»՝ վտարանդի: Հիմա ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ծխող ընկերներից, բայց պետք է ասեմ, որ այդ մշակույթը պետք է ձևավորել՝ ծխողները պետք է լինեն վտարանդի»:

Պատգամավորի խոսքերով, որևէ մեկը, ով ծխում է, չի ցանկանում, որ իր երեխան էլ ծխի. «Ոչ մեկս չենք ուզում, որ մեր երեխաները ծխեն, դրա համար ծխողները պետք է դառնան վտարանդի»:

Հակոբյանը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, ովքեր որոշել են կողմ քվեարկել նախագծին:

 

 

 

Նույն շարքից