Հասարակություն 

Tesla-ի ավտոմեքենան բախվել է երկու, այդ թվում՝ ոստիկանության ծառայողական ավտոմեքենային

analitik.am

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նորուոլկ քաղաքում Tesla-ի ավտոմեքենան բախվել է երկու, այդ թվում՝ ոստիկանության ծառայողական ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է Լենտան՝ հղում անելով ABC News կայքին։

Դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտյան ոստիկանությունը ժամանել է 95-րդ երթուղի՝ տարհանելու վթարի ենթարկված ավտոմեքենան, որը զբաղեցրել է երթևեկելի մասը: Այդ ժամանակ Tesla Model 3-ի (2018) վարորդը մեքենան դրել է ավտոպիլոտի վրա, ինչի արդյունքում այն բախվել է ոստիկանության ծառայողական ավտոմեքենային, այնուհետև վթարի ենթարկված ավտոմեքենային։

Միջադեպի արդյունքում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:

Նույն շարքից