Հասարակություն 

Քաղաքապետի նախկին կնոջ մոտ հայտնաբերվել է զենք ու խոշոր գումար

analitik.am

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի նախկին կնոջ մոտ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ամուսնուն պատկանող գումար և զենք։ Տրուխանովը մեղադրվում է հայտարարագրերում կեղծ տեղեկություններ ներկայացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Украинская правда»-ին։

Տատյանա Կոլտունովայի սեյֆում հայտնաբերվել է երեք հարյուր հազար դոլար և ատրճանակ: Տրուխանովը բացատրել է, որ գումարն ու զենքը պատկանում է իր մորը, ով դեռ լավ հարաբերություններ ունի նախկին կնոջ հետ և գերադասում է իրերը պահել հարսի մոտ:

Քննությունը հայտնել է, որ Տրուխանովը և Կոլտունովան ֆիկտիվ են բաժանվել, որպեսզի նա ստիպված չլինի հայտարարագրել իր ունեցվածքը, որը գրանցված է նախկին կնոջ անունով։

Նույն շարքից