The Independent-ն հայտնում է, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռազմական բազայում կրակ բացած Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող Մուհամմեդ աշ-Շամրանին այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ իր բեղերի մասին կատակ են արել:
Պարբերականը գրում է, որ այս տարվա սկզբին կուրսանտն արդեն բողոք էր ներկայացրել դասավանդողներից մեկի դեմ, ով իրեն pornstache է անվանել: Այս մականունով կուրսանտին դիմել են խիտ բեղերի համար, որոնք հիմնականում ունենում են 18+ ֆիլմերի աստղերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայացած միջադեպի արդյունքում զոհվեց 3 զինծառայող: