Հասարակություն 

Մոսկվայում տոն օրերին կայանատեղիներն անվճար կլինեն

analitik.am

Տոն օրերի կապակցությամբ Մոսկվայում ավտոմեքենաները կայանելն անվճար կլինի հունվարի 1-8-ը: Այս մասին ասված է Մոսկվայի քաղաքապետի կայքում, փոխանցում է Motor-ը։

Նշվում է, որ ավտոմեքենաները կարելի կլինի թողնել ցանկացած փողոցում, եթե այն ներառված է քաղաքային կայանատեղիի գոտում:

Բացի այդ, Մոսկվայի կենտրոնում անցկացվող «Ճանապարհորդություն դեպի Սուրբ Ծնունդ» փառատոնի հետ կապված դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն արգելափակվելու է ավտոմեքենաների երթևեկությունը:

Քաղաքային իշխանությունները վարորդներին հորդորել են նախօրոք պլանավորել իրենց երթուղին, քանի որ փակ է լինելու Տվեսկայա և Մոխովայա փողոցների հատվածները։

Նույն շարքից