Հասարակություն 

Հրաչյա Հակոբյանն արդեն մոռացել է, թե ինչ է ասել այսօր ծխողների մասին

analitik.am

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բառացիորեն հայտարարեց, որ ծխողները պետք է դառնան վտարանդի: Ինչպես երևում է նա, սեփական ուժերով, կամ ինչ-որ մեկի «դրդմամբ» արդեն հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ:

Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով իր հայտարարության վերաբերյալ գրառումներից մեկին, գրել է. «Դե նախ ելույթումս ասեցի, որ առաջին հերթին ես ինքս եմ ինձ վտարանդի զգացել, ինչի արդյունքում թողել եմ ծխելս, եւ հիմա հազվադեպ եմ ծխում, հետո ներողություն խնդրեցի ծխողներից եւ ասեցի, որ նրանք նույնպես իրենց պետք է վտարանդի զգան որպեսզի դա վերափոխվի ՄՇԱԿՈՒՅԹԻ որ սերունդները տեսնեն, թե ինչքան վատ բան է ծխելը, որ ծխողները այ էդպես մեկուսացած են, ու էն մարդը ով ինքը ծխում ա բայց չի ուզում իր երեխան ծխի, այ իր երեխան տեսնի թե որքան մեկուսացած են ծխողները ու չուզենա ինքն էլ ծխի: Թե չէ մենք ուզում ենք ամեն տեղ ծխել, դա մեր երեխաների աչքում լինի նորմալ երեւույթ, բայց մենակ տանը ասենք, հանկարծ չծխես դա ՔԽ բան ա: Տենց չի լինի, եթե ուզում ես քեզնից հետո եկող սերունդը չծխի, այո պետք ա դու էլ ինչ-որ զրկանքներ կրես»:

Հակոբյանը պնդում է, թե ասել է, որ ծխողներն իրենք իրենց պետք է վտարանդի զգան, սակայն ձայնագրություններն այլ բան են ասում: Նա բառացիորեն ասել է, որ ծխողները պետք է վտարանդի դառնան:

Նույն շարքից