Հասարակություն 

Մահացած ռեփերի ինքնաթիռում հայտնաբերվել է ավելի քան 30 կգ մարիխուանա

analitik.am

Մահացած ռեփեր Juice WRLD-ի անձնական ինքնաթիռում հայտնաբերվել է ավելի քան 30 կիլոգրամ մարիխուանա: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով TMZ պորտալին:

Ոստիկանությունը հարցաքննել է այն մարդկանց, ովքեր երաժշտի հետ եղել են ինքնաթիռում և պարզել, որ նա մահից մի քանի ժամ առաջ մի քանի հաբ է խմել: Դեռևս չի հստակեցվել, թե կոնկրետ ինչ պարունակություն են ունեցել դրանք:

Հիշեցնենք, որ հայտնի ռեփերը մահացել է երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Չիկագոյի օդանավակայանում։

Նույն շարքից