Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին ցանկացել է նստել Պուտինի աթոռին․ «Նորմանդյան ձևաչափով» հանդիպման ժամանակ Զելենսկին խախտել է արարողակարգը

analitik.am

Փարիզում, Ելիսեյան պալատում անցկացվող «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։

Գագաթնաժողովից առաջ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աթոռին: Տեսնելով, որ աթոռը զբաղված է, նա գնացել է դեպի իր տեղը:

Դրանից հետո, Զելենսկին նորից խախտելով արարողակարգը ցանկացել է զրուցել լրագրողների հետ։ Սակայն Պուտինը կանգնեցրել է նրան՝ «հիմա բոլորը դուրս կգան, այդ ժամանակ կանցնենք բանակցություններին», ասել է Պուտինը։

Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները մեկնարկել է երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Փարիզում։ Տևել է ավելի քան երկու ժամ: Գագաթնաժողովից անմիջապես հետո մեկնարկել է բանակցությունները Պուտինի և Զելենսկիի միջև:

Ըստ կանոնակարգի, զրույցի համար հատկացվել է 45 րոպե, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, անհրաժեշտության դեպքում այն ​​կարող էր երկարաձգվել:

Նույն շարքից