Հասարակություն 

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Մեկ օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10։00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 10։00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից 40, Քրիստափորի 1-ից 15, Ծխախոտագործների 1-ից 65 համարների, Խորենացու 28-ից 231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի 12-ից 80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչական շենքի, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի,

Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից 21, Բագրատունյաց 41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածների շենքերի՝ 3-ից բարձր հարկերի

Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից