Միջազգային Քաղաքականություն 

Լավրով-Թրամփ հանդիպումը Վաշինգտոնում փակ կլինի մամուլի ներկայացուցիչների համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը նախատեսված է անցկացնել այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Օվալ գրասենյակում։ Այն փակ կլինի մամուլի ներկայացուցիչների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ժամանակացույցին։

Թե որքան կտևի հանդիպումը, չի նշվում:

Ռուսաստանի արտգործնախարարը կժամանի ԱՄՆ-ի մայրաքաղաք այսօր՝ դեկտեմբերի 10-ին: Նա նախատեսվում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, իսկ աշխատանքային նախաճաշից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:

Նույն շարքից