Միջազգային Քաղաքականություն 

Քեզանից պետք է հարցնե՞մ, թե ումից ինչ գնեմ․ Էրդողանը պատասխանել է Մակրոնին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական С-400 համակարգերի մատակարարումից ամերիկյան Patriot համակարգերի գնման համար։ Այս մասին Էրդողանը խոսել է TRT հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Լայֆը։

Թուրքիայի նախագահը, այնուամենայնիվ, նշել է՝ եթե ԱՄՆ-ն առաջարկի համապատասխան սարքավորումներ, երկիրը կքննարկի գնման հարցը։

Նա նաև ավելացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում զարմացել է, որ Անկարան գնում է Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը՝ լինելով դաշինքի անդամ:

«Ես պատասխանեցի. քեզանից պետք է հարցնե՞մ, թե ումից ինչ գնեմ»,-պատասխանել է Մակրոնին Էրդողանը:

Նույն շարքից