Հասարակություն 

Տորթի բաղադրատոմս է հարցրել, որպեսզի Արթուրի ծնունդը նշեն․ վիրավոր զինծառայողը դեպքից առաջ է խոսել ընտանիքի հետ /լուսանկար/

analitik.am

Արցախի դիրքերում դեկտեմբերի 2-ին վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը դեպքից առաջ է խոսել ծնողների հետ, տորթի պատրաստման բաղադրատոմս է հարցրել  մորից, որպեսզի  անակնկալ  անեն Արթուր Աջամյանի տարեդարձի առիթով, որը, ի դեպ, նույն օրը, նույն վայրում մահացած էր հայտնաբերվել։  Այս մասին NEWS.am-ին պատմել են Դավիթի հորեղբայրը։

«Մենք գիտենք, որ զորամասում  ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչ լավ է եղել, անգամ տորթի ռեցեպտ է հարցրել մորից, ուզել  են ծնունդը նշել։ Ես խնդրում եմ բոլորին, որ աղոթեն Դավիթի առողջացման համար»,- ասել է նա։

Դավիթի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Նույն շարքից