Բարի օր Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

А у нас в квартире газ, а у вас?․ Պուտինը ոտանավորով է պատասխանել Զելենսկիին /Տեսանյութ/

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի ժամանակ մեջբերել է Սերգեյ Միխալկովի հայտնի մանկական ոտանավորից մի հատված՝ ի պատասխան գազի մասին հարցին, որը տրվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Լրագրողներն Ուկրաինայի նախագահին հարցրել են արդյո՞ք բանակցությունների ընթացքում քննարկվել է գազի թեման, Զելենսկին դրական պատասխան է տվել և ասել, որ երկրների ղեկավարներն իսկապես բարձրացրել են այդ հարցը։

«Մենք այդ մասին պայմանավորվել ենք երկկողմ հանդիպման ժամանակ։ Ինձ թվում է, որ այդ հարցը լուծված է։ Իսկ ծավալը, ձևաչափն ու գինը կքննարկվեն խորհրդատուների մակարդակում»,-ասել է Զելենսկին։

Դրանից հետո թեման շարունակել է Ռուսաստանի ղեկավարը, ով անսովոր ձևով է որոշել պատասխանել իր գործընկերոջը:

«Հիշո՞ւմ եք հայտնի մանկական ոտանավորը՝ «А у нас в квартире газ. А у вас? И у вас есть-и будет: Եվ դա կարող է լինել 25 տոկոսով էժան, եթե մենք պայմանավորվենք աշխատել համատեղ ու ազնիվ»,-ասել է Պուտինը։

Նույն շարքից