Հասարակություն 

Ռոբսոնի ծնունդին գնացող Պուտինի խոսնակը վերադարձել է, երբ իմացել է օրենքով գողերի մասին

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհի ներկայացուցիչ, ռուսաստանաբնակ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, իր ծննդյան 50-ամյակի օրը տհաճ պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է ծննդյան օրը նշել՝ հրավիրելով ե՛ւ հանցաշխարհի ընկերներին, ե՛ւ պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներին։

Խնջույքը կազմակերպել է Քոչարյանի որդու կնքահայր Գենա Ստեփանյանին պատկանող «օբյեկտում»։ Հրավիրյալների թվում են եղել «օրենքով գողեր»՝ Լուչոկ, Աքսիոն, Մեխաս Սոլնցեւսկի եւ այլք։ Հրավիրել է նաեւ Սերգեյ Լավրովին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին եւ ուրիշների։

Ռեստորան գնալու ճանապարհին, սակայն, Պեսկովին հատուկ ծառայությունները զգուշացրել են, որ խնջույքին գողեր ու գողականներ կան, եւ նա ետ է դարձել ճանապարհից ու զգուշացրել նաեւ մյուս պաշտոնյաներին, որ չգնան։ Ապա զանգել եւ նախատել է Ռոբսոնին»։

Մանրաման՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից