Քաղաքականություն 

Հարկատուները մեզ 71 տոկոս ձայն են տվել ու ասել են՝ գնացեք սաղ փոխեք. Ալեն Սիմոնյանը հորդորեց միկրաֆոն չծռել

analitik.am

Հարկատուները մեզ 71 տոկոս ձայն են տվել ու ասել են՝ գնացեք սաղ փոխեք, իսկ հիմա մեզ մեղադրում են ու ասում, որ ավելի արագ փոխենք: Ես վստահեցնում եմ, որ ավելի արագ փոխելու ենք՝ դա անելով բոլոր տեղերում: Այս մասին խորհրդարանում ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը հայտարարեց, որ ամեն ինչ շատ արագ փոխելու են. «Բոլոր տեղերում փոխելու ենք՝ սկսած ամենապուճուր կոռուպցիոն մնացորդից՝ թերմացքից, որը մնացել է նախկինից»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ պետք չէ ամբիոննն օգտագործել գեղեցիկ բաներ ասելու համար, միկրոֆոններ ծռել յութուբում հայտնվելու համար. «Մարդկանց չեք կարող խաբել, նրանք ամեն ինչ զգում են, հասկանում են, թե երբ են իրենց խաբում: Հայաստանում այսօր ճգնաժամ կա, որը մենք լուծելու ենք՝ դա անելով միջազգային նորմերով»:

Նույն շարքից