Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանդիպման մասնակիցների կողմից համատեղ փաստաթղթի ընդունում մասին, որը հաստատում է Մինսկի համաձայնագրերի այլընտրանքային կատարման բացակայությունը: Այս մասին հայտնում է Լայֆը։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել ուժերի փուլային դուրսբերումը Դոնբասում:
Ըստ պետության ղեկավարի, կարևոր է շփման գծում անցակետերի քանակն ավելացնել, ինչպես նաև ստեղծել պայմաններ տեղի բնակիչների կողմից դրանց արագ անցման համար:
«Եկեք չմոռանանք հասարակ մարդկանց մասին, ովքեր ապրում են այնտեղ։ Նրանց բոլոր պայմանավորվածությունները պետք է նպաստեն իրենց կյանքի բարելավմանը, ոչ թե ինչ-որ պահի, այլ հիմա»,-ասել է Պուտինը: