Բարի օր Քաղաքականություն 

Կներես Արարատ ջան, ազգանունդ մոռացա. Սասուն Միքայելյանը մոռացավ ԱԺ նախագահի ազգանունը

Կյանք ենք ապրել, տարիք են տեսել, ճանապարհ ենք անցել: Խորհրդարանում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության ղեկավար Սասուն Միքայելյանը, ում խոսքերով, եթե երկրում ընդդիմություն չկա, անիմաստ է այնտեղ ապրելը. «Խնդրում եմ, մի վիրավորեք, ամեն մարդ իր կարծիքն է արտահայտում»:

Միքայելյանը հայտարարեց, որ իր հայացքների մեջ միշտ ազատ է եղել, 25 տարեկանից զենք է վերցրել ու արդեն 30 տարի ծառայում է ժողովրդին. «Ես իմ հնարավորության սահմաններում մնացել եմ ժողովրդիս հետ: Այս տարիներին եղել եմ ԱԺ-ում, բանտում, ճակատում: Այսօր մի նախագիծ է բերվել, որը շատ մարդկանց դուրը չի գալիս:

Ժողովուրդ ջան, մեր երկրի մայր օրենքը Սահմանադրությունն է, ՍԴ-ն պետք է գործի օրենքի տառին համաձայն: Ես 3,5 տարի մնացել եմ բանտերում, ես չեմ եկել լացելու, ասելու՝ վայ: Ինձ նման շատ մարդիկ են անիմաստ, անօրեն մնացել բանտերում»,-ասաց Միքայելյանը, ում պնդմամբ, ՍԴ-ն նախորդ իշխանությունների օրոք որոշ մարդկանց կամքով որոշումներ է դակել:

Պատգամավորի խոսքերով, ՍԴ-ն պետք է լիներ եկեղեցում վառվող մոմը, քանի որ այն մարդու վերջին հույսն է. «ՍԴ-ն այսօրվա նախագահով հանդերձ ինչ ասես արել է, այն չի դրել ժողովրդավարության հիմքերը»:

Միքայելյանը հայտարարեց, որ կողմ է քվերակելու ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագծին. «ՍԴ դատավորները՝ նախագահի նախագահությամբ, եթե նամուս ունենար, պետք է հրաժարական տված լիներ»:

«Թավշյա հեղափոխությունից հետո բնական է, որ բոլոր դատավորները պետք է փոխվեն: Բա այս ամեն ինչն ինչի համար էր: Ես հեղափոխությունից առաջ այս ամբիոնից ելույթ եմ ունեցել ու ասել, որ այս ժողովրդին իշխանություններն են այստեղ հավաքել, ոչ թե՝ ես, կամ՝ Նիկոլ Փաշինյանը, կամ՝ Արարատը: Կներես Արարատ ջան, ազգանունդ մոռացա»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից