Քաղաքական գլխավոր 

Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ժողովրդի ատելության ներքո. Սասուն Միքայելյան

Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ժողովրդի ատելության ներքո, ժողովուրդն ատում էր նախորդ իշխանությանը: Խորհրդարանում ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ ինքը կողմ է քվեարկելու նախագծին:

Միքայելյանի խոսքերով, պետք չէ ամբիոնից սրտաճմլիկ հայտարարություններ անել. «Բնական է, որ ընդդիմությունն իր տեսակետը պետք է ասի, իշխանությունը՝ իր: Սա մեր երկրի օրենսդիր մարմինն է, որը պետք է ճիշտ որոշի: Ես որևէ մեկին չեմ քննադատում իր կարծքին ասելու համար, բայց եթե մեր երկիրն այս վիճակին է հասել, ամենամեծ մեղքի բաժինն ունի ՍԴ-ն»,-ասաց պատգամավորը, ում կարծիքով, ժողովրդավարություն է նաև այն, որ ՍԴ դատավորները հնարավորություն ունենան ինքնակամ հեռանալ, թեկուզ՝ արտոնյալ թոշակով:

Պատգամավորը հայտարարեց, որ ՍԴ-ն միշտ սպանել է վերջին հույսը, ՍԴ այսօրվա կազմը պետք է հեռանա:

Նույն շարքից