Հասարակություն 

Այս որոշումը նախարար Էրիկ Գրիգորյանը միանձնյա է ընդունել՝ գաղտնի պահելով հանրությունից. Լրագրողն ահազանգում է

analitik.am

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող՝ Նարինե Կիրակոսյանն իր էջում գրում է.

«Պատկերացնո՞ւմ եք, ՀՀ Շրջակա միջավայրի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia նախարարը որոշել է օտարել բնության թանգարանը Հայաստանի բնության պետական թանգարան և փոխանցել սուպեռնախարարությանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Այս որոշումը նախարար Էրիկ Գրիգորյանը միանձնյա է ընդունել, գաղտնի պահելով հանրությունից իր չհիմնավորված որոշումը։ Բնության պետական թանգարանը բնապահպանության այցեքարտն է, էկո-կրթության անբաժան մասնիկն ու գիտության լոկոմոտիվը։ Եթե թանգարանը փոխանցվում է երկար անունով նախարարությանը, ապա ինչո՞վ է զբաղվելու ընդհանրապես ՇՄ-ն։ Կլիմակոնտրոլի կնոպկան տարբեր երկրներում գործուղման ընթացքում սեղմելո՞վ։ Դա է կոչվո՞ւմ պետական կառույցի ղեկավարում։ Այսինքն, եթե խելքդ չի հասնո՞ւմ, փոխանցիր մյուս դդումի՞ն։ Հը՞ն։ Կամ ո՞վ է ասել, որ ինչ-որ նախարարիկ մեն-մենակ որոշումներ պետք է ընդունի ոչ մեկի կարծիքը չլսելով։

Եվ ամոթ նրանց բոլորին, ով նստած լռում է սրա մասին։ Շատ ամոթ ձեզ բոլորին։ Դուք ոչ գիտնական եք, ոչ էլ բնապահպան ու ոչ էլ արածներդ հայրենիքի համար կհիշվի, երբ լռում և չեք հակադարձում մեկին ով այսօր կա, վաղը թռած կլինի նախարարի աթոռից։ Բնությունը խնամելը` միայն գրանտ ստանալ չի, միայն փուչիկ ծրագրեր հորինելը չի, այն ամենա քիչը եղածը պահել, պահպանելն է պարոնայք։ Իսկ մարդիկ չեն ների ձեզ, որ երկիրը, պետական համակարգը թույլ եք տալիս նման կերպ քանդել, ստեղծածը փոշիացնել։

Էս ի՞նչ եք անում, տասնյակ տարիներով ստեղծածը ո՞նց եք քանդում...»:

 

Նույն շարքից