Քաղաքականություն 

Մենակ դո՞ւք կարող եք միկրոֆոն ծռել. Գևորգ Գորգիսյանը՝ Ալեն Սիմոնյանին

analitik.am

Ի՞նչ է նշանակում գալ ու ամբիոնից հայտարարել՝ միկրոֆոն եք ծռում, յութուբ եք ուզում ընկնել: Եթե ձեզ հետ համաձայն չենք, ուրեմն յութուբի խնդիր ենք լուծո՞ւմ: Միայն դուք կարող եք գալ ու այստեղ միկրաֆոն ծռե՞ք: Խորհրդարանում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:

Գորգիսյանը նշեց, որ իրենք անելու են այնպես, ինչպես ճիշտ են գտնում. «Ընդդիմության խոսքն է վերահսկել իշխանություններին, թույլ չտալ, որ նրանք սխալներ անեն, որ հռչակված լավ նպատակներին հասնելու սխալ ճանապարհներով չտանեն, ինչի արդյունքում կհայտնվենք այնտեղ, որտեղից դուրս ենք եկել՝ այն տարբերությամբ, որ ՀՀԿ-ի տեղում կլինեն Իմ քայլի կամակատարները»:

Պատգամավորը նշեց, որ իմքայլականները փորձված թիմակիցներից պետք է սովորեն լինել քաղաքական, գաղափարները չշփոթել անձնական այցերի հետ. «Եկեք վերադառնանք քաղաքականություն, խոսենք քաղաքական մոտեցումներից, լուծումներից»:

Նույն շարքից