Միջազգային Քաղաքականություն 

Գոհ եմ․ Պուտինը խոսել է Զելենսկիի հետ հանդիպման մասին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են ընթացել բանակցությունները, պետության ղեկավարը պատասխանել է. «Լավ, գոհ եմ»:

Հիշեցնենք, որ Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունները տեղի են ունեցել Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովից անմիջապես հետո։

Ընդհանուր առմամբ, երկու առաջնորդների հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ: Սա նրանց առաջին անձնական հանդիպումն է, նախկինում նրանք միայն հեռախոսազրույց են ունեցել:

Նույն շարքից