Միջազգային Քաղաքականություն 

Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանությունը, ով համարվել է չեչեն զինյալների համակիրը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հստակ հասկացնել եմ տվել, որ մենք Ռուսաստանից համագործակցություն ենք ակնկալում»,-ասել է Մերկելը՝ նշելով, որ իրենք տեղի ունեցածի վերաբերյալ կցանկանան տեղեկատվություն ստանալ Մոսկվայից: Ներկայումս Գերմանիայի գլխավոր դատախազությունը միայն կասկածներ ունի, և ոչ ավելին:

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Գերմանիայի մայրաքաղաքում սպանված տղամարդը Մոսկվայի մետրոներից մեկում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներից մեկն է: «Սա մարտական ֆիլմ է։ Նա շատ կոշտ և արյունոտ մարդ է»,-ասել է նախագահը: Նրա խոսքով՝ սպանության դեպքը չի վատթարացնի Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից