Գլխավոր Քաղաքականություն 

Վույ վույ վույ, աման աման աման. Արարատ Միրզոյանը հեգնեց ընդդիմադիրներին

analitik.am

Մենք հայտարարել ենք նոր խաղի կանոնների մասին, նոր Հայաստան կառուցելու հարցում բոլորով իրար հետ թև-թիկունք լինելու մասին, սակայն նորից ու նորից դուք գնում ու ընկնում եք հին հարաբերությունների հարթություն, հին մոտիվացիաներ, որի կարիքը չկա: Մենք ձեզ էլի ձեռք ենք մեկնել, եկեք միասին կառուցենք նոր Հայաստանը: Խորհրդարանում, դիմելով ԲՀԿ-ին, հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահի խոսքերով, պետք չէ տրվել հին մոտիվացիաներին, դա լավ տեղ չի տանելու. «Մի պահեք որևէ բաստիոն, որը հին, կոռումպացված, ավտորիտար Հայաստանի բաստիոններից մեկը կարող է լինել, դրա կարիքը դուք չունեք»:

Ապա հերթը հասավ նաև Լուսավոր Հայաստանին. «Մենք շատ հարցերում համակարծիք ենք եղել, այնքան, որ ինչ-որ փուլում միասին ենք եղել մեկ դաշինքում ու եղել ենք խորհրդարանական ֆրակցիա: Սակայն մեր տարբերությունն այն է, որ շատ բաներ մենք ասում ենք, որ այսպես է ճիշտ, սակայն անելու պահին դուք ասում եք՝ վույ վույ վույ, աման աման աման: Անել է պետք: Հիմա եթե ասեմ, էլի կասեն՝ երրորդ ճանապարհ: Այ ձեր ցավը տանեմ, դուք եք դուրս գալիս ձեր երրորդ ճանապարհի բանից: Մի հատ գտեք էլի, ձեզ նոր բանում»:

Միրզոյանի խոսքերով, եթե ժողվրդավար Հայաստան ունենալու ցանկություն կա, պետք չէ ամեն անգամ հասնել առվին ու ասել՝ վայ չէ, կթրջվենք, չի կարելի. «Շատ ժողովրդավարական օրենքի նախագիծ է ներկայացված, վհուկների որս չի լինելու: ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ, այն շատ մեղքերի մեջ մեղավոր է: Այս ճգնաժամը պետք է լուծվի»:

Նույն շարքից