Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագիծն ընդունվեց. Ով ինչպես քվեարկեց /լուսանկար/

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը:

Երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 11-ին:

Նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր? 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Նախագիծն ընդունվեց 88 կողմ, 33 դեմ ձայներով:

Հարկ է նշել, որ կողմ քվեարկած Իմ քայլը խմբակցության պատգամավորներից 18-ը չէին մասնակցում նիստին ու քվեարկության մասին ԱԺ-ին տեղեկացրել էին նամակով:

Նույն շարքից