Բարի օր Հասարակություն 

Ես հիմա այստեղ հայտարարում եմ, որ Դավիթ Պետրոսյանը ստում է, ես ավելի ուշ եմ ասել, որ ցանկանում եմ նրա մայրիկին. Նարեկ Մալյան

analitik.am

Դավիթ Պետրոսյանն ԱԱԾ-ի դիմաց սուտ է ասել: Ինձ վրա հարձակումից հետո, երբ լրատվամիջոցներից մեկն ինձ հետ զրույցում ասաց, թե նրանք ցանկացել են ինձ աղբամանը նետել, ես ասացի, որ ես էլ ցանկանում եմ նրա մայրիկին, եթե տվայտվում եք ցանկությունների դաշտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Այսօր Նոր Նորքի դատարանում կայանալու է Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ»-ի անդամների հարձակման գործով դատական առաջին նիստը:

Դատարանի մոտ ակցիա է ընթանում, որին բացի «ՎԵՏՕ» շարժման անդամներից, մանսակցում են նաև շատ քաղաքացիներ:

Մալյանի խոսքերով, եթե ցանկանում էին, թող նետեին, սակայն այդ հարցում էլ են նրանք ապաշնորհ գտնվել՝ չկարողանալով 12 հոգով մի հոգու աղբամանը նետել. «Ինչպես տեսնում եք, Սորոսը Հայաստանում զուր գումարներ է ծախսում: Էլ չեմ ասում, որ հարձակումից հետո ես Պետրոսյանին տեսել եմ ու հայտնել եմ իմ կարծիքը: Ես տղամարդկություն ունեմ դա անելը»:

Մալյանը նշեց, որ տարիներ շարունակ Սորոսի կողմից ֆինասնավորվող մարդիկ ժողովրդվարության համար են պայքարում. «Սակայն սա անկյունաքարային պահ է՝ հասկանալու համար, որ իրականացվող քարոզի քողի տակ պարունակում է այլախոհների նկատմամբ բռնի հարձակումներ, առևանգման փորձեր:

Սա եղել է նաև Ուկրաինայում հեղափոխությունից հետո:

Նրանք ցուցակը տվել են, նրանք էլ այդ ցուցակով փորձել են Հայաստանում բախումներ հրահրել:

Սորոսի ու նրա վարձկանների գործունեությունը Հայաստանում որևէ կապ չունի ժողովրդավարության հետ»:

Նույն շարքից