Չեխիայի արևելյան հատվածում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին։
Նշվում է, որ կան զոհեր: Չեխիայի ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 2-ը վիրավորվել են: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է 6 զոհվածի մասին:
Այժմ հիվանդանոցի աշխատակիցներն ընդհատել են իրենց աշխատանքը։ Հիվանդանոց են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն ու հրշեջները: Դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության ուղղաթիռը:
Հաղորդվում է, որ հրաձիգն անհետացել է: Aktualne.cz-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները փնտրում են կարմիր բաճկոնով միջին հասակի տղամարդու: