Հասարակություն 

Եթե իրավական գնահատական չլինի, մենք գիտենք, թե ում նկատմամբ նույն գործողությունները կանենք. Նարեկ Մալյան

analitik.am

Կլինի իրավական գնահատական, շատ լավ, չի լինի իրավական գնահատական, շատ լավ: Մենք գիտենք, թե ինչպես, որտեղ ու ում նկատմամբ կկիրառենք նույն գործողությունը: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման գործով առաջին դատական նիստը: Նիստին զուգահեռ դատարանի մոտ ակցիա է ընթանում ի աջակցություն Նարեկ Մալյանի, ով կոչ արեց իր աջակիցներին վիրավորական արտահայտություններ չանել իր վրա հարձակվողների հասցեին, երբ նրանք ժամանեն դատարան:

«Եթե նրանց գործողությունները չպատժվի, կարելի կլինի ենթադրել, որ նման գործողությունները Հայաստանում պատժելի չեն»,-ասաց Մալյանը:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավարը խոսեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին «սորոսականների» հայտարարությունների մասին՝ նշելով, որ դրանք զուտ հայտարարություններ են, իրականությունն այլ բան է՝ նոր Հայաստանում այդ մասով մեղադրանքն առաջադրվում է դեռ միայն հենց «սորոսականներին»:

Նույն շարքից