Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին կփոխարինի Կարեն Գրիգորյանը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբարձում Մաթևոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2019 թվականի դեկտեմբերի 25-ից 2020 թվականի հունվարի 17-ը ներառյալ:

2. Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից