Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Անի Հովհաննիսյանը հույս ունի, որ դատարանը չի ենթարկվի «սորոսականների» ճնշմանն ու արդարացի որոշում կկայացնի Նարեկ Մալյանի գործով / տեսանյութ/

analitik.am

 

 

Առհասարակ «նոր Հայաստանում», երբ մենք խոսում ենք իրավական գործընթացների մասին, պետք է հաշվի առնենք, որ դրանք պետք է զերծ մնան քաղաքական ճնշումներից: Այն, ինչ կատարվեց «Ռեստարտի» խմբի կողմից, ոչ միայն հանցագործություն է, որը պատժվում է ՔՕ-ով, այլ նաև քաղաքական ճնշման փորձ է: Փորձ արվեց լռեցնել կարծիք, որը հաճելի չէ օրվա իշխանությանը: Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը:

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների վրա հարձակման գործով առաջին նիստը: Նիստին զուգահեռ դատարանի մոտ մեծ թվով քաղաքացիներ կան հավաքված, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Մալյանին: Այստեղ են նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները:

Հովհանիսյանը կարևորեց այն պատասխանը, որը կտրվի դատարանի կողմից՝ հույս հայտնելով, որ իշխանությունները ճնշումներ չեն գործադրի՝ փորձելով փրկել իրենց սիրելի սորոսականներին. «Դա կլինի հերթական ապացույցը, որ դատական պրոցեսների վրա իշխանությունների կողմից ազդեցություն կա»:

Հովհաննիսյանի խոսքերով, հենց այս դատարանի կողմից կայացված վճռով կարելի կլինի հասկանալ՝ դատարանը ենթարկվում է քաղաքական իշխանությունների կողմից ճնշումների, թե՝ ոչ. «Հույս ունեմ, որ ականատես կլինենք այնպիսի վճռի, ինչպիսիքին ականատես ենք եղել ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա իշխանությունների օրոք, երբ սորոսականները փորձում են ճնշումներ գործադրել դատարանների վրա՝ հասնելով իրենց համար ցանկալի որոշումների: Ինչպես տեսանք, նույն Դանիել Իոաննիսյանի ժամկետանց հայցն ընդունվեց դատարանի կողմից և դա եղավ նորից սորոսականների ճնշման ներքո»:

 

 

 

Նույն շարքից