Հասարակություն 

Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին Analitik.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխաանտու Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ փոխգնդապետը կարողանում է ինքնուրույն շնչել, սակայն գիտակցություն չունի. ուղղակի պառկած է:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ծեծի էր ենթարկվել: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը:

Հենց այս միջադեպի պատճառով Տրդատ Սարգսյանը հրաժարվեց մարզպետի պաշտոնից։

Ըստ որոշ տեղեկությունների, ծեծկռտուքին դիտողի դերում էր եղել Տրդատ Սարգսյանը, որը հետագայում պաշտոնապես հերքվեց:

Նույն շարքից