Հասարակություն 

Մոսկվայում անհայտ անձինք «ականապատել են» մետրոյի 25 կայարան

analitik.am

Մոսկվայում անհայտ անձինք «ականապատել են» մետրոյի 25 կայարան՝ թողնելով հաղորդագրություններ պայթյունի վտանգի մասին:  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով մայրաքաղաքի շտապ ծառայության ներկայացուցչին:

Ստուգումներ են ընթանում։ Մետրոն գործում է: «Ականապատված» կայանների ցուցակն անհայտ է:

Նախօրեին Մոսկվայում 22 օբյեկտների պայթյունի սպառնալիքների մասին տեղեկություններ էին հայտնվել, այդ թվում՝ 6 առևտրի կենտրոնների, 13 դպրոցների, երկու դատարանի և եկեղեցու։

Նշվում է, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդեն երկրորդ շաբաթն է շարունակվում է կեղծ «ականապատման» մասին լուրերը։

Նույն շարքից