Միջազգային Քաղաքականություն 

«Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի ժամանակ ուկրաինական պատվիրակության «նյարդերը տեղի են տվել»

analitik.am

Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» գագաթնողովին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը նյարդայնացել է ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին լրագրող Դմիտրի Գորդոնի հետ զրույցում ասել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը։

Ավակովի խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել Դոնբասում զորքերի դուրսբերման հարցի քննարկման ժամանակ, որի ընթացքում ռուս պաշտոնյան նյարդայնացել է։ Այն բանից հետո, երբ Կիևը հրաժարվել է զորքեր տեղակայել շփման գծի ողջ երկայնքով, Սուրկովը, իբր, «թղթերը գցել է սեղանին կամ հատակին», հայտարարելով, որ նման դիրքորոշումը չի համապատասխանում նախորդ պայամանավորվածություններին։

Ըստ նրա, Ուկրաինան պատրաստ է զորքերի դուրսբերմանը միայն նպատակ ունենալով ստեղծել մարդասիրական միջանցքներ ՝ քաղաքացիական անձանց տեղաշարժը հեշտացնելու համար:

Նույն շարքից