Հասարակություն 

Ավտովթարի արդյունքում մահացել է Չեռնոմորսկի շրջանի ղեկավար Լյուդմիլա Գլուշկոն

Չեռնոմորսկ-Եվպատորիա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացել է 4 մարդ, այդ թվում՝ Չեռնոմորսկի շրջանի ղեկավար Լյուդմիլա Գլուշկոն։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում։ Բախվել են Kia և Ford մակնիշի ավտոմեքենաները։ Մահացածներից երկուսը եղել են Kia մակնիշի ավտոմեքենայի մեջ, ևս երկու հոգի՝ Ford մակնիշի ավտոմեքենայի մեջ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նույն շարքից