Հասարակություն 

Գետնանուշ կուլ տված 1,5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը, տեղեկացնում է  ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերզյանը։

Ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:

Ըստ խոսնակի՝ ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

«Ներկայում էլ վիճակը ծայրահեղ ծանր է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Տարվում է ինտենսիվ բուժում, օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար», - հայտնում են ԲԿ-ից։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից