Հասարակություն 

Ամերիկացի լրագրողը քննադատել է WADA-ի որոշումը և Ռուսաստանի դրոշը համեմատել է լաթի կտորի հետ

analitik.am

Ամերիկացի լրագրող Սալլի Ջեկինսը քննադատել է Ռուսաստանի դեմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Washington Post-ին։

«WADA-ն չի հեռացրել Ռուսաստանին Տոկիոյի օլիմպիական խաղերից, պարզապես նրանց արգելվել է օգտագործել հիմնը և դրոշը։ Ռուսաստանին առանց մեղեդիի ու լաթի կտորի թողնելն իդեալական որոշում է մի կազմակերպության կողմից, որն ամեն կերպ ծածկում է սկանդալը»,-ասել է Ջեկինսը։

Լրագրողի խոսքերով՝ WADA-ն այս հարցում օրինական դատավոր չէ՝ նշելով, որ գործակալությունը ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, որպեսզի մեղադրեն առանձին մարզիկներին և շեղեն ուշադրությունն իրական մեղավորներից։

Նույն շարքից