Հասարակություն 

Պուտինը խոսել է Լուժկովի մասին, ով այսօր մահացավ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է 83 տարեկան հասակում մահացած Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի մտերիմներին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Պուտինի խոսքերով, Լուժկովը եղել է վառ ու համարձակ քաղաքական գործիչ, իրական քաղաքապետ:

«Դժվար տարիներին, երբ պատմական իրադարձություններ էին տեղի ունենում, նա շատ բան արեց Մոսկվայի զարգացման համար: Նա շատ բան արեց, որպեսզի Մոսկվան դառնա Ռուսաստանի վերածննդի առաջնորդներից մեկը»,-ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Լուժկովը մահացավ Մյունխենում:

Նույն շարքից