Հասարակություն 

Մեդվեդևը ցավակցել է իր կողմից պաշտոնանկ արված Լուժկովի հարազատներին

analitik.am

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցել է այսօր կյանքից հեռացած Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հարզատներին:

Նշենք, որ 2010 թվականին հենց Մեդվեդևը պաշտոնանկ արեց 1992 թվականից Մոսկվայի քաղաքապետ Լուժկովին:

«Ակնհայտ է, որ Մեդվեդևն ու Լուժկովը հասարակ հարաբերություններ չեն ունեցել»,-ասել է ՌԴ կառավարության խոսնակ Օլեգ Օսիպովը՝ հավելելով, որ Լուժկովը Մոսկվայի քաղաքապետ դարձել է մայրաքաղաքի համար ամենադժվար պահին:

«Իհարկե Դմիտրի Մեդվեդևը ցավակցում է Յուրի Լուժկովի հարազատներին և մտերիմներին»,-ասել է խոսնակը:

Նույն շարքից