Հասարակություն 

Տղամարդուն դատապարտել են 5 տարվա ազատազրկման՝ հավի դաժան սպանության համար

analitik.am

Ուկրաինայում Դնեպրոպետրովսկի շրջանի Նովոմոսկովսկի շրջանային դատարանը տղամարդուն դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ հավի դաժան սպանության համար, սակայն դատարանի դահլիճում անմիջապես ազատ են արձակել նրան: Այս մասին հայտնում է УНИАН-ը։

Նշվում է, որ տղամարդն առանձնահատուկ դաժանությամբ է սպանել հավին. Նա բռնել է կենդանուն և հարվածել է ապակյա շշով, այնուհետև գցելով գետնին ոտքերով հարվածներ է հասցրել, ինչն էլ հանգեցրել է կենդանու մահվան:

Դեպքը տեղի է ունեցել անչափահաս երեխայի առջև, իսկ դեպքի վայրից տեսանյութը հրապարակվել է Instagram-ում: Չնայած դրան, դատարանն ազատել է մեղադրյալին՝ սահմանելով նրա համար մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Նույն շարքից