Հասարակություն 

Ոստիկանները կցորդիչով դի են տեղափոխել դիահերձարան

analitik.am

Բաշկիրիայում տեղի բնակիչները լուսանկար են հրապարակել, որում տեղի ոստիկանությունը կցորդիչի դի է տեղափոխել։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։ Լուսանկարը հրապարակվել է Վկոնտակտե սոցիալական ցանցում։

Համացանցում հայտնված լուսանկարում մահացած տղամարդու մարմինը մասամբ ծածկված է ձյունով, ոտքերը կախված են կցորդիչից: Մեկնաբանություններում օգտատերերը վրդովվել են մահացած մարդու նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով:

ՆԳՆ-ի հերթապահ բաժանմունքից հայտնել են, որ ոստիկանության ծառայողները միաժամանակ հայտնաբերել են սպանված տղամարդու դին և սպանության մեջ կասկածվողին։ Վերջինիս ձերբակալել են և մահացած տղամարդու դին անմիջապես տեղափոխել են դիահերձարան՝ օգտագործելով դեպքի վայրում գտնված կցորդիչը։

Նույն շարքից