Միջազգային Քաղաքականություն 

Կարծում եմ, որ մենք հանդիպելու համար տեղ կգտնենք․ Լուկաշենկո

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ դեկտեմբերի 20-31-ը կկարողանա լրացուցիչ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով БЕЛТА-ին:

Ինչպես նշել է Լուկաշենկոն, հնարավոր է հանդիպման անհրաժեշտություն լինի, որպեսզի վերջնական լուծում տրվի տնտեսական հարցերին և երկու պետությունների համատեղ գործառույթներին: Բելառուսի նախագահը նաև ավելացրել է, որ կարող է հանդիպել ոչ միայն Պուտինի, այլև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Ըստ նրա, դա անհրաժեշտ է երկու երկրների կառավարություններին վերաբերող հարցերի շուրջ ժամանակցույցերը ստուգելու համար: Լուկաշենկոն նշել է, որ Մեդվեդևը համաձայնել է հանդիպել և հայտարարել է Մինսկ գալու պատրաստակամության մասին․ «Կարծում եմ, որ մենք հանդիպելու համար տեղ կգտնենք»,-շեշտել է Բելառուսի նախագահը։

Նույն շարքից