Հասարակություն 

Թանկագին եղբայր. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Կադիրովի հետ և դիմել վերջինիս

analitik.am

Երկու օր առաջ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան օրն է, ինչի առիթվ նրան շնորհավորեց նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրով: Եվ ահա Վանեցյանն ինսթագրամի իր էջում պատասխանել է Կադիրովին:

«Հարգելի Ռամզան Ահմեդի, թանկագին եղբայր: Սրտանց շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ներդրման համար, որ ունեք հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և դաշնակցային համագործակցության ամրապնդման հարցում: Թող Տերը պահպանի մեր ժողովուրդները»,-գրել է նա:

Նույն շարքից