Տեսանյութեր Հասարակություն 

Փարիզի Աստվածամոր տաճարից մինչև Ինսթագրամի «հավկիթ»․ Twitter-ն անվանել է տարվա ամենաքննարկվող թեմաներն ու մարդկանց

Twitter սոցիալական ցանցն ամփոփել է 2019 թվականի արդյունքները և անվանել է տարվա ամենաքննարկվող իրադարձությունները:

Այս տարվա ապրիլ ամսին ամենահայտնի նորությունը եղել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը: Ցուցակում հայտնվել են նաև Brexit-ը, Ճապոնիայում տեղի ունեցած Խագիբիս թայֆունը և զանգվածային բողոքի ցույցերը Վենեսուելայում:

Ամենաշատ քննարկված մարդկանց ցուցակում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Օգտատերերին հետաքրքրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Նշվել է նաև այն հրապարակումները, որոնք արժանացել են ամենաշատ լայքերի։

Առաջին տեղում հայտնվել է Ինսթագրամի հայտնի հավկիթի լուսանկարը, ինչպես նաև տեսանյութը, որում ուսանողները փախչում են փոքրիկ բադից։

https://twitter.com/aman9919/status/1112768261832228865?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1112768261832228865&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1260499%2Ftwitter_nazval_samyie_obsuzhdaiemyie_tiemy_ghoda

Նույն շարքից