Հասարակություն 

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ:

Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության եւ բովանդակության Ամանոր եւ կարծես այդ խնդիրը լուծվում է:

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երեւանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երեւանում:

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նույն շարքից